ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ

Ավետիսյան Պարգև Սերգեյի

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Համառոտ կենսագրական տվյալներ

1983 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1983-1986 թթ. սովորել է Երևանի պետական ​​համալսարանի ասպիրանտուրայում։ 1993 թ. պաշտպանել է «Փոփոխական գործակիցներով յոթնէլիպսային օպերատորի լուծիչ միջուկի գնահատումը n-չափ տարածությունում » թեմայով թեզ (գիտական աստիճան 01.01.02 «Դիֆերենցիալ հավասարումներ»): 1994-1995 թթ. եղել է ՌԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի (Մոսկվա) պրակտիկանտ: 1995-1998 թթ. ՌԳԱ անդամներ Օ.Վ. Բեսով և Լ.Դ. Կուդրյավցևի ղեկավարության ներքո սովորել է նույն ինստիտուտի Ֆունկցիոնալ տեսություն բաժնի դոկտորանտուրահում:

2007 թ. Պ.Ս. Ավետիսյանը պաշտպանել է «ԱՊՀ միասնական կրթական տարածքի սոցիալ-փիլիսոփայական հայեցակարգի ձևավորումը գլոբալացման համատեքստում» թեմայով դոկտորական ատենախոսություն (գիտական ​​մասնագիտություն 09.00.11 «Սոցիալական փիլիսոփայություն»): 2012 թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ նրան շնորհվել է «Փիլիսոփայություն» մասնագիտության պրոֆեսորի գիտական ​​կոչում։

Պարգև Ավետիսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Դասավանդել է Երևանի պետ​​համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի ամբիոնում, այնուհետև ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում։ Գիտական ​​պրակտիկայի և ՌԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի դոկտորանտուրայում ուսանելու տարիները Պարգև Ավետիսյանը հաջողությամբ համատեղել է կրթական գործունեության հետ: 1995-2001 թթ. հանդիսացել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կողմից (Մոսկվա) գործող Ժամանակակից կրթության կենտրոնի ուսումնական կուրսերի կազմակերպիչ և ղեկավար:

Գիտական և կրթական գործունեություն

2001 թ. Ավետիսյանն դասավանդելուն զուգահեռ աշխատել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ որպես գիտության ​​գծով պրոռեկտոր։ 2001 թ. նա ՀՌՀ-ի մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում վարում է «Ֆունկցիոնալ վերլուծություն», «Դիֆերենցիալ հավասարումների որակական տեսություն» թեմաներով դասախոսություններ, իսկ 2005 թ.՝ փիլիսոփայության ամբիոնում «Ֆիզիկայի փիլիսոփայական հիմունքներ», «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի պատմություն և մեթոդիկա», «Բարձրագույն մասնագիտական ​​կրթության տեսություն, մեթոդիկա և պրակտիկա»:

Պարգև Ավետիսյանը հեղինակ է ավելի քան 50 գիտական ​​հրապարակումների՝ տպագրված Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ և մի շարք եվրոպական երկրների առաջատար գիտական ​​ամսագրերի այնպիսի գիտական ​​ոլորտներում, ինչպիսիք են՝ սոցիալական փիլիսոփայությունը, կրթության փիլիսոփայությունը, գիտության փիլիսոփայությունը և մեթոդաբանությունը, կրթական կառավարումը՝ ընդգրկելով հետազոտական ​​հետևյալ թեմաները՝ ժամանակակից կրթության տեսությունը և կրթական համակարգերի վերափոխումը գլոբալիզացիայի գործոնների համատեքստում, կրթության փիլիսոփայության և տեսական մանկավարժության հիմնախնդիրները, կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցությունն և կառավարումը, բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական համակարգի կատարելագործման հարցերը, կրթական հաստատությունները, ԱՊՀ անդամ երկրների միասնական կրթական դաշտի ստեղծման սոցիալ-փիլիսոփայական ասպեկտները, ինտեգրացիոն գործընթացների համատեքստում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների բարձրագույն կրթության համակարգի արդիականացման խնդիրներն և առաջնահերթ ուղղությունները։ Պ.Ս. Ավետիսյանի ավելի քան 15 գիտական ​​աշխատություններ նվիրված են դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիոնալ վերլուծությանը, մաթեմատիկական կրթության ոլորտների արդի հարցերին ու խնդիրներին։ ՌԲԳԱ-ի, ԵԲԳԱ-ի գործող անդամ է։

Վարչական գործունեություն

Պ.Ս. Ավետիսյանը ղեկավարում է բուհի գիտական ​​և գիտակրթական գործընթացի կազմակերպումը, վերահսկում է համալսարանի գիտահետազոտական ​​գործունեությունը, ՀՌՀ-ի միջոցով համակարգում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գիտական ​​և գիտատեխնիկական փոխգործակցության աշխատանքները ռուսական գիտական ​​կենտրոնների և առաջատար համալսարանների հետ ՀՌՀ-ի գործընկերի համատեղ գիտական ​​նախագծերի և հետազոտությունների իրականացման գործընթացը, որոնք  իրականացվում են դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում՝ ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսական հիմնադրամի, Բելառուսի հանրապետության հիմնարար հետազոտությունների ​​հիմնադրամի և ԵԱՏՄ անդամ երկրների այլ գիտական ​​ծրագրերի, ինչպես բնական գիտությունների, այնպես էլ սոցիալ-հումանիտար գիտությունների ոլորտներում ֆինանսավորվող նախագծերը:

Պ.Ս. Ավետիսյանը ԺԲՌՀ-ի հետ համատեղ մասնակցել է «ԱՊՀ տարածքում ռուսական կրթական ծառայությունների արտահանման զարգացման առաջնահերթ միջոցառումների համակարգի մշակում» ՌԴ դաշնային նպատակային ծրագրի մշակման ու իրականացման աշխատանքներին, ինչպես նաև համակարգել է 2014-2016, 2017-2019 և 2020-2022 թթ. «ՀՌՀ-ի զարգացման ծրագրեր»-ում գիտահետազոտական գործունեության արդիականացման աշխատանքները՝ ուղղված ռուսական բարձր որակի կրթության և առաջադեմ գիտական ​​հետազոտությունների ապահովմանը:

Պարգևներ և ձեռքբերումներ

Պ.Ս. Ավետիսյանի գիտության և կրթության բնագավառում ունեցած վաստակը գնահատվել է պետական, գերատեսչական և այլ պարգևներով՝ «Մովսես Խորենացի» մեդալով, ՀՌՀ-ի 15-ամյակի կապակցությամբ (2014 թ.) կրթության ոլորտում երկարամյա մանկավարժական աշխատանքի համար ՀՀ պետական ​​մրցանակով, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ (2010 թ.) կրթության և գիտության զարգացման գործում մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով, Ոսկե մեդալով և Միխայիլ Լոմոնոսովի մրցանակով (ՌԴ)՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի և անձնական մեծ ավանդի համար (2007 թ.), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Ոսկե մեդալով՝ ՀՌՀ-ի կայացման և զարգացման գործում անձնական մեծ ներդրումի համար (2011 թ.) Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության Մեդալով՝ կրթության և գիտատեխնոլոգիական զարգացման բնագավառում պետական ​​քաղաքականության իրականացման գործում ունեցած ավանդի համար (2022 թ.), Պետրոս Առաջինի Ոսկե մեդալով (2023 թ.): Պարգև Սերգեյի Ավետիսյանը հանդիսանում է Ռուսաստանի մանկավարժական և հասարակական գիտությունների ակադեմիայի գործող անդամ (2003 թ.), Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (2008 թ.), Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ է (2011 թ.):