Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հաստատել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթի հաղթողներին։ Նրանց թվում են Հայ-Ռուսական համալսարանի ներկայացուցիչների կողմից ներկայացված 4 նախագծեր։
• Ղեկավար` Մարգարյան Վաչագան Նիկոլայի
Թեմա՝ «Դիֆերենցիալ օպերատորների հաﬔմատությունը և դրա կիրառումը մուլտիանիզոտրոպ տարածություններում»
• Ղեկավար` Ասլանյան Հայկ Կարենի
Թեմա՝ «Կոմպիլյատորների օպտիﬕզացիոն դրոշների ընտրություն ﬔքենայական ուսուցման ﬕջոցով՝ ծրագրերի արդյունավետությունը բարելավելու նպատակով»
• Ղեկավար` Հովհաննիսյան Աշխեն Արտաշեսի
Թեմա՝ «Կառավարվող կենսածին նանոմասնիկների, նանոկոմպոզիտների համակցված ազդեցությունը հիվանդությունների թերանոստիկայում»
• Ղեկավար` Պետրոսյան Իրինա Բորիսի
Թեմա՝ «Կայուն տնտեսական աճի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում՝ նոր աշխարհաքաղաքական իրողության պայմաններում»
Ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող 144 գիտական խումբ՝ օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ, կիրականացնի 36 ամիս տևողությամբ նախագծեր։
Շնորհավորում ենք մրցույթում հաղթելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ հետազոտական գործունեություն: