Բացման խոսքով և ժամանակակից գիտության միտումների մասին դասախոսությամբ հանդես եկավ ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը։
ՌՀՀ-ում փետրվարի 10-ին կայացավ գիտական սեմինար՝ նվիրված Ռուսաստանի գիտության օրվան։
Բացման խոսքով և ժամանակակից գիտության միտումների մասին դասախոսությամբ հանդես եկավ ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը։ Գիտահանրամատչելի զեկույցներով հանդես եկան ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտ փոխտնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանը և ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը։