ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՀՌՀ-ում գիտահետազոտական գործունեության հիմնական նպատակն է բարձրացնել կրթության որակը, բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը, նոր տեխնոլոգիաների զարգացումը և Համալսարանի կրթական, գիտատեխնիկական և նորարարական ներուժի օգտագործումը հիմնադիր-կողմերի տնտեսության տեխնոլոգիական արդիականացման համար: Այս նպատակին հասնելու համար լուծվում են հետևյալ խնդիրները.
ՀՌՀ-ում արդյունավետորեն գործում են երկու տասնյակից ավելի գիտական խմբեր, որոնք ստեղծված են գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնական և թեմատիկ ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում և ֆինանսավորվում են ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի բյուջեից կողմից ։
2021-2026թթ. ըթացքում ՀՀ ԳՊԿ-ի առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակներում Գ.Ասատրյանի, Ա.Սարգսյանի և Տ.Զոլյանի ղեկավարությամբ ֆինանսավորվել են երեք գիտական նախագծեր։
Ակտիվ հետազոտական աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես, լաբորատոր աջակցության ծրագրի մասնակցության և նոր գիտական խմբերի ստեղծման միջոցով։ Ֆինանսավորվել են երեք գիտական ծրագրեր, որոնք այսօր արդեն փաստում են ՀՌՀ-ի լաբորատոր կառուցվածքային ստորաբաժանումների կայացած լինելը։ Դրանց թվում են՝ «Կոմպիլյատոր տեխնոլոգիաներ և ծրագրերի վերլուծություն» (ղեկավար՝ Ս. Սարգսյան), «Քվանտային համակարգերի մոդելավորում» (ղեկավար՝ Դ. Հայրապետյան), « Գենետիկ և բջջային ճարտարագիտություն » (ղեկավար՝ Ռ. Զախարյան): Ընթացիկ զարգացումների հիմնարար բնույթից ելնելով` նշված բոլոր նախագծերը ընդգրկվել են հիմնական ֆինանսավորումից ֆինանսավորվողների կատեգորիայի մեջ:
ՀՌՀ-ի համար առանձնահատուկ նշանակություն ունի Ս. Սարգսյանի և Ա. Ահարոնյանի ավանդական մասնակցությունը երկակի նշանակության հետազոտությունների աջակցության ծրագրին: Ինչպես նաև Ա. Դարբինյանի ղեկավարությամբ մեր տաղանդավոր կադրերի մասնակցությունը «Փորձարարական զարգացման նախագծեր» ծրագրին։
Վերջին երեք տարիների ընթացքում ձևավորվել են գիտական խմբեր, որոնք, ՀՀ ԿԳՄՍ - ԴՀՌՀ – 2020 համատեղ ֆինանսավորման ծրագրերի, ինչպես նաև կիսահաղորդչային քվանտային կետերի ֆոտոֆիզիկական հետազոտության հայ-իտալական համատեղ ծրագրի շրջանակներում, գիտահետազոտական գործունեության համար ֆինանսավորում են ստացել:
Ակնհայտ է ՀՌՀ-ի երիտասարդ կադրերի գիտական աճը։ Այսօր ՀՌՀ-ի հիմքի վրա իրականացվում է վեց գիտական նախագիծ, որը ֆինանսավորվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից՝ ՀՀ ԳՊԿ երիտասարդ գիտնականների հետազոտություններին աջակցելու ծրագրի շրջանակներում: Բացի այդ, արդեն որերորդ անգամ ՀՌՀ-ի ասպիրանտները՝ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտական աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորում են ստանում:
Շարունակվում է ֆինանսավորումը «Ֆիլիպ Մորիս» և «ՀՀ Ձեռնարկությունների ինկուբատոր», ինչպես նաև «Հորիզոն 2020» դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Ֆինանսավորման նոր աղբյուրներ են ձեռք բերվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Տիեզերական տեխնոլոգիաների և ռոբոտաշինության առաջընթացը Հայաստանում» ֆինանսավորման ծրագրին մասնակցելու միջոցով։ ՀՌՀ-ի առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնը պայմանագրերի կատարման շրջանակներում շարունակում է Huawei-ի հետ հաջողությամբ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ:
Բնագիտական ուղղություններին զուգահեռ ՀՌՀ-ում ակտիվորեն իրականացվում են հումանիտար ուղղության նախագծեր։ Դրանց թվում է հայ-բելառուսական համատեղ նախագիծը, որն ուսումնասիրում է, մասնավորապես, COVID-19 համաճարակի հետ կապված կրթության ոլորտում թվայնացման արագացման գործընթացները, որն հաջողությամբ ավարտվել է 2023 թվականին։
2021 թ. դեկտեմբերին ՀՌՀ-նն և Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի պետական ինստիտուտը պայմանագիր են կնքել ՀՌՀ-ի հիմքի վրա համատեղ հետազոտական և գործնական լաբորատորիա ստեղծելու մասին։ Լաբորատորիան զբաղվում է ՀՌՀ-ի և Պուշկինի ինստիտուտի ուսանողների և դասախոսների համար (լրիվ և հեռավար ձևաչափով) համատեղ նախագծերի պատրաստմամբ, ակադեմիական փոխանակումների կազմակերպմամբ, գիտամեթոդական պրակտիկայի ծրագրերով: Լաբորատորիային կից բացվել է «Պուշկինի ինստիտուտ» ամբիոնը, որն հարթակ է Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանն ուղղված կրթական նախագծերի իրականացման համար։
2023 թ. ՀՌՀ-ում ստեղծվել է Ռուսագիտության կենտրոն։ ՀՌՀ-ի Ռուսագիտության կենտրոնի նպատակն է հետազոտական ծրագրերի իրականացման, ռուսաց լեզվի դասավանդման և հանրահռչակման համար տարածաշրջանային և միջազգային գիտահետազոտական, կրթական, կազմակերպչական և մեթոդական հարթակի ձևավորումը, գիտական և մշակութային կապերի համակողմանի զարգացումը Ռուսաստանում և Հայաստանում: Այս նպատակին հասնելու համար կկազմակերպվեն գիտահետազոտական աշխատանքներ՝ վերլուծելու Հայաստանում ռուսաց լեզվի կիրառումը աշխարհում գործաածելու համատեքստում, կիրականացվեն հետազոտություններ և մշակումներ ռուսաց լեզվի՝ ոչ մայրենի և օտար լեզվի ուսուցման մեթոդների ոլորտում, կիրականացվեն լրացուցիչ կրթական ծրագրեր, այդ թվում ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և բուհերի դասախոսների համար ռուսերենի՝ որպես օտար լեզվի, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ։ Նախատեսվում է նաև անցկացնել միջազգային գիտական և գիտագործնական, այդ թվում՝ ուսանողական կոնֆերանսներ, սեմինարներ, վեբինարներ և այլն՝ ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը ռուսական գործընկեր բուհերի (ՊՌԼՊՀ, ՌՊՀՀ, ԺԲՌՀ, ՍՊՊՀ և այլն) և այլ օտարերկրյա բուհերի հետ, ինչպես նաև կրթական միջոցառումների անցկացում ռուսաց լեզվի և մշակույթի տարածման և հասարակայնացման նպատակով:
Երկար տարիներ շարունակվում է համագործակցությունը ՍՊՊՊՀ-ի, ԱՀՀ ՏԲԴ-ի (Սանկտ Պետերբուրգ-ի մասնաճյուղ) և ՌԴ այլ գիտական կենտրոնների հետ գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման առաջնահերթ ոլորտներում, ինչպես նաև հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում՝ հաշվի առնելով ժամանակակից ինտեգրացիոն գործընթացները, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում (Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան, ՄՄՀՊԻ, ԲՄԿ ԻՈԱԿԿ Միջտարածաշրջանային տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտ ՄԽՎ-ի ԵԱՏՄ (Սանկտ Պետերբուրգ), Է.Մ.Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտ, Հարավ-դաշնային համալսարան, Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարան և այլն։
ՀՌՀ-ում ակտիվորեն գործում է Արևելագիտության ինստիտուտը (իրանագիտություն, արաբագիտություն, թյուրքագիտություն, հնդկագիտություն ուղղություններվ), որը գիտական համատեղ հետազոտություններ է իրականացնում Թեհրանի հումանիտար հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի, Ազադի իսլամական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի ԱՀՀ ՏԲԴ-ի մասնաճյուղի հետ։
Հարկ է նաև նշել, որ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտ) հետ հետազոտական խմբերի համատեղ ակտիվ գիտահետազոտական աշխատանքները շարունակվում են:
Գիտության բաժնի ընդհանուր հսկողության ներքո շարունակվում են ուսանողական գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման աշխատանքները ինչպես ՀՌՀ-ի Ինստիտուտներում, այնպես էլ Ուսանողական գիտական ընկերությունում: 2021 թ. կազմակերպվել են ավանդական դարձած մի շարք գիտական կոնֆերանսներ, գիտական կրթաթոշակների հատկացման մրցույթների միջոցով աջակցել և խրախուսել են գիտական գործունեության մեջ ամենաակտիվ ուսանողներին, ինչպես նաև լավագույն ուսանողական և լավագույն մագիստրոսական գիտական աշխատանքների համար։
Համալսարանում գործում է ՀՌՀ-ի ՈՒսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ): ՈՒԳԸ-ի նպատակն է համակարգված կերպով առանձին բնագիտական և հումանիտար գիտություններին առավել համապատասխան գիտական և արդյունաբերական թեմաներով կազմակերպել ՀՌՀ-ի ուսանողների հավաքական ստեղծագործական աշխատանքը, բարձրացնել գիտական պատրաստվածության մակարդակը, նպաստել դասավանդման և կազմակերպչական աշխատանքների փորձերի ձեռքբերմանը, ուսանողներին ներգրավվել գիտահետազոտական խմբերի և տարաբնույթ աշխատանքների ծրագրերին, հրապարակել ուսանողների գիտահետազոտական աշխատանքներ և այլ նյութեր, կապեր հաստատել ուսանողական այլ գիտական կենտրոնների հետ և տեղեկատվություն փոխանակել նրանց հետ: Ուսանողների աշխատանքը ՈՒԳԸ-ում պայմանավորված է ՀՌՀ-ի ուսումնական գործընթացով, որն հանդիսանում է նրա զարգացումն ու խորացումը։
ՈՒԳԸ-ի գործունեության հիմնական ուղղություներն են.
Գիտահետազոտական բնագավառում՝
Կրթական գործունեության բնագավառում՝